Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալվեց առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»:
Վիլաշ-Բոաշի սաները բավական ծանր խաղում կարողացան նվազագույն հաշվով հաղթանակ տանել: Միակ գնդակը խաղավարտից վայրկյաններ առաջ խփեց բրազիլիացի կիսապաշտպան Պաուլինյոն:
«Տոտտենհեմը» հաղթեց 0-1 հաշվով և բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլ․ Պաուլինյո՝ 90ր: