Ինչպես նկատել է The Independent պարբերականը, 2015 թվականին «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Ջոել Քեմպբելի, վնասվածքներ են ստացել։
Օրացույցային այս տարվա ընթացքում «զինագործները» տպավորիչ խաղ են ցուցադրում, ինչը նրանց հնարավորություն է տվել իրական պայքար մղել Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար։
Սակայն ողջ տարվա ընթացքում «Արսենալի» հիվանդանոցը դատարկ չի եղել։ Արսեն Վենգերի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ 23-ամյա Քեմպբելի, վնասվածքներ են ստացել։
Տարվա առաջին երեք ամսվա ընթացքում «Արսենալի» 18 ֆուտբոլիստներ վնասվածք ստացան։ Ամռանը նրանք ապաքինվեցին, սակայն մրցաշրջանի մեկնարկի հետ խնդիրները կրկին իհայտ եկան։
Միայն նոյեմբերին շարքից դուրս եկան Լորան Կոսելնին, Միկել Արտետան, Ֆրանսիս Կոկլենը, Կիերան Գիբսը, Ալեքսիս Սանչեսը և Սանտի Կազորլան։
Ակնհայտ է, որ այս կորուստները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ թիմի ցուցադրած խաղի և արդյունավետության վրա։