«Վեստ Հեմ Յունայթեդի» հարձակվող Էնդի Քերոլը հայտնել է, որ իրեն այլևս չի հետաքրքրում իր նախկին ակումբ «Լիվերպուլը»:
Չհամապատասխանելով Բրենդան Ռոջերսի խաղաոճին, Քերոլը 2012թ-ին ստիպված լքեց «Էնֆիլդը»: Կիրակի օրը Քերոլը «Վեստ Հեմ» տեղափոխվելուց հետո իր առաջին խաղը կանցկացնի «Լիվերպուլի» դեմ:
-Ես ոչնչի համար չեմ զղջում: Ես տեղափոխվեցի «Վեստ Հեմ» և այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես ինձ լավ եմ զգում և ցանկանում եմ վերադառնալ իմ լավագույն մարզավիճակին,- ասել է Քերոլը: Daily Mirror