«Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը ցուցմունք է տվել իռլանդական ոստիկանությանը լուսանկարչի վրա ենթադրյալ հարձակման գործով: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ օրը Դուբլինում: Թիմն այդ օրը տոնում էր «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1): «Լիվերպուլի» 23-ամյա ֆուտբոլիստը, որը վարձակալությամբ խաղում է «Վեստ Հեմում», հարձակվել է լուսանկարչի վրա, որն էլ արագ դիմել է ոստիկանների օգնությանը: Սակայն Քերոլն իր մեղքը չի ընդունում: Դեպքի քննությունը շարունակվում է