Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Էշլի Քոուլը կարծում է, որ չարժի ուշադրություն դարձնել երկրպագուների և լրագրողների քննադատություններին ֆուտբոլային դաշտից դուրս կատարած իր գործողությունների համար:
Այսօր կայանալիք Բրազիլիայի հետ ընկերական հանդիպմանը Քոուլն անցկացնելու է իր 100-րդ խաղը ազգային հավաքականի կազմում: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստը դաշտ է դուրս գալու հենց մեկնարկային րոպեներից:
Չնայած նշանակալից բարձունքներին՝ Քոուլի նկատմամբ հասարակության վերաբերմունքը շարունակում է բավականին սառը լինել: Մինչդեռ անձամբ խաղացողին սա չի անհանգստացնում: Նա ցանկանում է ֆուտբոլ խաղալ:
-Ես չեմ ուզում նստել այստեղ՝ ձեռքերս ծալած, և շարունակել պահանջել այլ վերաբերմունք իմ նկատմամբ: Խաղալ ֆուտբոլ: Ահա թե ինչ եմ ես ուզում: Ինձ հաջողվել է շատ տիտղոսներ նվաճել: Իհարկե, ցանկանում եմ նման հաջողության հասնել նաև հավաքականի մարզաշապիկով:
Ֆուտբոլում երբեք չի լինելու այնպես, ինչպես դու ծրագրել էիր: Երբեմն դու ստիպված բախվում ես խաղային վատ ժամանակահատվածների, երբ քեզ մոտ շատ բաներ չեն ստացվում: Մինչդեռ ես վաղուցվանից եմ սովորել հաղթահարել դրանք,- հայտնել է Քոուլը: The Independent