«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնական առաջարկ է արել Մախաչկալայի «Անժիին» պաշտպան Քրիստոֆեր Սամբային գնելու համար:
Օրերս «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնպաը խոստովանել էր, որ հետաքրքրված է «Բլեքբեռնի» նախկին պաշտպանի ծառայություններով, սակայն այդ տրանսֆերի հավանականությունը ցածր գնահատեց:
Սակայն Ռայան Նելսենի հեռանալը, որը երեկ իր վերջին հանդիպումն անցկացրեց «ՔՊՌ»-ի կազմում, ստիպեց Ռեդնապին կոնկրետ գործողությունների դիմել պաշտպանությունն ուժողացնելու համար: Sky Sports-ի փոխանցմամբ անգլիական ակումբը առաջարկ է արել «Անժիին» և այժմ պատասխանի է սպասում:
Ավելացնենք, որ Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստն ավելի վաղ 4.5 մրցաշրջան խաղացել է «Բլեքբեռնում»: Ուղիղ մեկ տարի առաջ Սամբան տեղափոխվեց ռուսական ակումբ 12 մլն ֆունտով: