«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Ռեդինգի» 24-ամյա դարպասապահ Ալեքս Մակարտիին գնելու մասին: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
Ալեքսը Պրեմիեր Լիգայի նորեկի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Մակարտին լոնդոնյան ակումբում հանդես կգա 12 համարի մարզաշապիկով:
Այս ամռանը ՔՊՌ-ն բաժանվեց Ժուլիո Սեզարից, և հենց Մակարտին կպայքարի առաջին համար Ռոբերտ Գրինի հետ:
-Ես ուրախ եմ, որ Ալեքսը միացավ մեզ: Նա հիանալի երիտասարդ է, ով փայլուն ապագա ունի: Կարծում եմ՝ նա մեծ պոտենցիալ ունի, որպեսզի մի օր դառնա Անգլիայի ազգային հավաքական դարպասապահ,- ասել է «ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը: