«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հայտնել է «Քարդիֆ Սիթիի» կիսապաշտպան Ջորդան Մատչին գնելու մասին: Գործարքն արժեցել է 6 մլն ֆունտ:
Մատչը նախորդ մրցաշրջանում «Քարդիֆի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, ով մասնակցություն ունեցավ ուելսյան ակումբի խփած 32 գոլերից 12-ին:
Այժմ 22-ամյա Մատչն իր կարիերան կշարունակի «Լոֆտուս Ռոուդում»: Արդեն հինգշաբթի օրը Ջորդանը կհանդիպի իր նոր խաղընկերներին:
-Ջորդանը մեծ ապագա ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում «Քարդիֆում» խփած գոլերով նա ապացուցել է, որ կարող է խաղալ այդ մակարդակով: Այս տեղափոխությունը կօգնի, որ նա լավացնի իր որակները,- ասել է ՔՊՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:
Ավելացնենք, որ Մատչը դարձավ այս ամառվա ընթացքում լոնդոնյան ակումբի երրորդ ձեռքբերումը՝ Սթիվեն Կոլկերից և Ռիո Ֆերդինանդից հետո: