Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի ակումբներ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավորությամբ ցանկանում են ձեռք բերել «Արսենալի» նախկին հարձակվող Էդուարդո դա Սիլվային:
Նախորդ մրցաշրջանի ավարտին լրացավ Էդուարդոյի պայմանագիրը Դոնեցկի «Շախտյորի» հետ, և այժմ խորվաթ ֆուտբոլիստը հասանելի է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, տրանսֆերային գումարի բացակայությունը և Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձը 31-ամյա Էդուարդոյին ցանկալի ֆուտբոլիստ է դարձրել անգլիական մի քանի ակումբների համար:
ՔՊՌ-ի հետ Էդուարդոյի համար պայքարում են նաև «Ստոկ Սիթին» և «Վեստ Հեմ Յունայթեդը»: Եվրոպական ակումբներից հետաքրքրված են նաև «Բեշիքթաշը», «Ֆեներբահչեն» և «Լացիոն»: