Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրը հաջող ստացվեց Հարի Ռեդնապի համար: Նրա գլխավորած «Քուինս Պարկ Ռեյնջերսը» ընթացիկ առաջնությունում կարողացավ տոնել իր առաջին հաղթանակը: «ՔՊՌ»-ն հյուրնկալել էր «Ֆուլհեմին»:
«Ռեյնջերները» հաղթեցին Ադել Տաարաբթի դուբլի շնորհիվ: Հյուրերից գոլի հեղինակ դարձավ Մլադեն Պետրիչը՝ 2:1:
Չնայած հաղթանակին, Ռեդնապի սաները կշարունակեն մնալ աղյուսակի վերջին հորիզոնականում:
Գոլեր. Տաարաբթ՝ 52ր, 68ր, Պետրիչ՝ 88ր