«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է իր թիմում տեսնել «Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Վիլյամ Գալասին:
Ինչպես հայտնի է, այս ամիս 35-ամյա պաշտպան Ռայան Նելսենը կավարտի կարիերան, որպեսզի ստանձնի ՄԼՍ-ում հանդես եկող «Տորոնտոյի» մարզչի պաշտոնը:
Լոնդոնյան Evening Standard-ի հաղորդմամբ Ռեդնապը մտադիր է այս հունվարին թիմ հրավիրել երկու կենտրոնական պաշտպանի: Այս նպատակի համար «ռեյնջերները» 20 մլն ֆունտ են պատրաստել:
Հարին հիանալի հարաբերություններ է պահպանում Գալասի հետ: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 16 անգամ հայտնվել է «Տոտտենհեմի» մեկնարկային կազմում: Սակայն դա պայմանավորված էր թիմի պաշտպաններ Յունես Կաբուլի և Մայքլ Դոուսոնի բացակայությունով: Նոյեմբերին պարզ դարձավ, որ «Տոտտենհեմը» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել 35-ամյա Գալասին: Ուստի, չի բացառվում, որ նրանք «ՔՊՌ»-ին կզիջեն իրենց վետերանին: