• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քրիստոֆեր Նկունկուն ազդրի վնասվածք է ստացել

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ազդրի վնասվածք է ստացել:

Անցած տուրում մասնակցելով «Չելսիի» և «Լյուտոնի» առճակատման վերջին կես ժամին, մեկ շաբաթ անց Քրիստոֆերը «Պրեստոնի» դեմ խաղի համար դուրս մնաց «կապույտների» հայտացուցակից:

Չեմպիոնշիպի ներկայացուցչի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ 26 ամյա ֆրանսիացին բաց կթողնի ևս մի քանի հանդիպում։

«Նա չմասնակցեց հանդիպմանը, քանի որ մարզումից հետո խնդիր ուներ ազդրի հետ, դեռ պետք է տեսնենք, թե արդյոք նա կհասցնի վերականգնվել հաջորդ հանդիպումներին»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Ավելացնենք, որ անցյալ ամառ «ՌԲ Լեյպցիգից» իր 52 միլիոն ֆունտ ստերլինգ տեղափոխությունից հետո Նկունկուն ընդամենը չորս հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում, որոնցից միայն մեկում է հայտնվել մեկնարկային կազմում: Քրիստոֆերը բաց թողեց մրցաշրջանի առաջին կեսը՝ ծնկի վիրահատության պատճառով։

Հետաքրքիր փաստեր