«Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն համաձայնվել է կնքել 5-ամյա պայմանագիր Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը՝ հղում անելով գերմանական մամուլին:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Դե Բրյույնեն պետք է հանձնվեր «Բայերին», որպեսզի «Չելսին» իրականացներ Անդրե Շյուրլեի տեղափոխությունը: Սպասվում էր, որ «Բայերն» իրավունք կստանա՝ մեկ տարով վարձակալելու տաղանդավոր բելգիացուն:
Մինչդեռ այժմ «ազնվականների»՝ Շյուրլեին ձեռք բերելը հայտնվեց վտանգի տակ: Ակնհայտ է, որ Քևինը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է գալիս «Վերդերում», նախընտրում է «Բորուսիան»:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները գերմանական ակումբի հետ: Մնում է միայն, որ «Բորուսիան» «Չելսիի» հետ քննարկի փոխհատուցման չափը: Խաղացողը գնահատվում է 15 մլն եվրո: