«Չելսիի» բրազիլիացի կիսապաշտպան Օսկարը հայտնել է, որ իր թիմը պատրաստ է պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար, ինչպես նաև հավատացրել է իր երկրպագուներին, որ կավելացնի իր արդյունավետությունը:
-Ես ինձ ավելի վստահ եմ զգում և կարծում եմ, որ նոր մրցաշրջանում ինձ կհաջողվի ավելի շատ գոլեր խփել:
Այս մրցաշրջանից ես շատ մեծ սպասելիքներ ունեմ: Ուրախ եմ, թե ինչպես են այժմ ընթանում թիմի գործերը: Մենք լավ ենք մեկնարկել առաջնությունում, և կցանկանայի հավատալ, որ «Չելսիին» մեծ մրցաշրջան է սպասվում` մրցաշրջան, որտեղ մենք տիտղոսներ կնվաճենք:
Ես բավական հաջող մեկնարկեցի «Չելսիում», և դա ողջունում էին մյուս խաղացողները` օգնելով ինձ աճել և զարգանալ որպես ֆուտբոլիստ: Ես լավ մարզավիճակում եմ և լի եմ յուրաքանչյուր խաղին մասնակցելու պատրաստակամությամբ,- «կապույտների» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում հայտնել է Օսկարը:
Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանին մոտ օրերս ընկերական հանդիպումներ են սպասվում Ավստրալիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ: