«Չելսիի» կիսապաշտպան Օսկարը հայտնել է, որ իր թիմը պատրաստ է հագեցած շաբաթին: Այն կսկսվի շաբաթ օրը կայանալիք «Սաութհեմպտոնի» հետ խաղով:
Արտագնա այս խաղից հետո արդեն երկուշաբթի օրն «ազնվականներին» սպասվում է Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումը «Յունայթեդի» դեմ: Երեք օր անց «Սթեմֆորդ Բրիջ» կժամանի «Ռուբինը» Եվրոպա Լիգայի շրջանակներում, իսկ շաբաթը Ռաֆայել Բենիտեսի սաները կփակեն «Սանդերլենդի» հետ խաղով:
-Առջևում մեզ շատ խաղեր են սպասվում, և դրանք բոլորն էլ կարևոր են: Նախ մեզ սպասում է «Սաութհեմպտոնը», իսկ 48 ժամ անց՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն «Չելսիի» նման ակումբի համար դա սովորական է: Մենք միշտ էլ ունեցել ենք շատ խաղեր, և բոլոր չորս խաղերն էլ մեկ շաբաթում մի քիչ այլ է:
Մենք պետք է խաղանք և հանգստանանք, երբ կարող ենք: Այս շաբաթը խոստանում է շատ կարևոր լինել մեր ամբողջ մրցաշրջանի համար: Մենք երեք առաջնություններում էլ խաղեր ենք անցկացնում, սակայն չենք մտածում, որ այս առաջնությունը կարող է ավելի կարևոր լինել մյուսից:
Ցանկանում ենք հաղթել բոլոր այս խաղերում և հաջողության հասնել բոլոր առաջնություններում: Չենք պատրաստվում զոհաբերել առաջնություններից որևէ մեկը հանուն մյուսի,- հայտնել է Օսկարը: ESPN