«Լիլի» հարձակվող Դիվոկ Օրիջին հաստատել է հունվարին «Լիվերպուլին» միանալու իր պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ այս ամառ «կարմիրները» համաձայնեցրին Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը, ով փայլեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում: Երկու ակումբների համաձայնությամբ Դիվոկն այս մրցաշրջանում պետք է վարձավճարով հանդես գար «Լիլում»:
Սակայն այս պահին «Լիվերպուլը» լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում, ինչը Բրենդան Ռոջերսին ստիպել է նախատեսվածից շուտ վերադարձնել Դիվոկին: 19-ամյա բելգիացին չի բացառում, որ հունվարին կհամալրի «կարմիրների» շարքերը:
-Հնարավոր է, որ հունվարին: Ես չեմ դա որոշում, սակայն եթե ակումբները համաձայնության գան, ապա ես պատրաստ եմ տեղափոխվել: Մեծ ուրախությամբ կմիանամ «Լիվերպուլին»:
Բրենդան Ռոջերսը միշտ կապի մեջ է ինձ հետ: Դա շատ հաճելի է, և ես դրանից ինձ պահանջված եմ զգում,- Օրիջիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: