• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբիո Բորինին ցանկանում է լրացնել Սուարեսի կորուստը

Ֆաբիո Բորինի«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնել է, որ ցանկանում է մրցաշրջանի մնացած հատվածում փոխարինել Լուիս Սուարեսին:

Սուարեսի որակազրկման սկիզբը համընկնել է Բորինիի վերադարձի հետ: Ֆաբիոն փոխարինման դուրս եկավ «Նյուքասլի» հետ խաղի ժամանակ և գրեթե միանգամից գոլի հեղինակ դարձավ: Այժմ իտալացին հույս ունի, որ Լուիսի հարկադրված բացակայությունը կօգնի իրեն դրսևորվել:

-Ես երկար ժամանակ բուժվում էի և երկար եմ սպասել, որ գոլ խփեմ Պրեմիեր Լիգայում: Դժվար է եղել: Ես վնասել էի ուսս, և ինձ ասել էին, որ մրցաշրջանը կարող է ավարտված լինել ինձ համար: Մինչդեռ ես ապաքինվեցի և ինձ իսկապես անհրաժեշտ էր ավելի շուտ վերադառնալ:

Ես սկսեցի մարզվել վիրահատությունից 8 շաբաթ անց՝ 12-ի փոխարեն: Որոշ մարդիկ չէին հավատում ինձ, սակայն ես կարողացա:

Ես ի վիճակի եմ կարևոր դեր խաղալ և ոչ թե այն պատճառով, որ Լուիսը որակազրկված է, այլ որ ես լավ մարզավիճակում եմ: Լուիսը հասանելի է, թե ոչ, մենք բոլորս կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա,- հայտնել է Ֆաբիոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր