«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինիի գործակալի խոսքերով, իտալացի ֆուտբոլիստը մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պրեմիեր Լիգան լքելու մասին:
Բորինիին «կարմիրները» անցած տարի գնեցին 10 մլն ֆունտով: Սակայն վնասվածքների պատճառով Ֆաբիոն չկարողացավ իրեն դրսևորել «Էնֆիլդում» և վարձավճարով տեղափոխվեց «Սանդերլենդ»:
-Նրա տրանսֆերային իրավունքերը պատկանում են «Լիվերպուլին», որտեղ նա խաղային պրակտիկա չէր ստանում: «Սանդրելենդում» համեմատաբար ավելի շատ հնարավորություն է ստանում՝ հատկապես Գուս Պոյետի գալուց հետո, սակայն դա էլ բավական չէ: Ես պատրաստվում եմ հունվարին խոսել «Լիվերպուլի» ղեկավարների հետ,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Մարկո Դե Մարկին: Daily Mirror