«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեք Ֆերգյուսոնը հերքել է թիմի վետերան Փոլ Սքոուլզի հեռանալու մասին լուրերը:
Այսօր առավոտյան մամուլում լուրեր հայտնվեցին, որ 38-ամյա Փոլը որոշել է մրցաշրջանի ավարտին հեռանալ ֆուտբոլից: Սակայն Սէր Ալեքսը վստահ է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
-Ես կզարմանամ, եթե Փոլը այդ մասին ինձ հայտնի: Նա թիմի համար կարևոր ֆուտբոլիստ է և կարիերան ավարտելու մասին խոսելը շուտ է,- ասել է Ֆերգյուսոնը:
Թերթերը միաժամանակ գրեցին նաև Ռայան Գիգգսի և Ռիո Ֆերդինանդի հեռանալու մասին: Սակայն այս լուրերն էլ Ֆերգյուսոնը հերքեց:
-Նրանք կարող են դեռ մեկ կամ երկու տարի խաղալ,- ավելացրել է շոտլանդացի մարզիչը: