«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ ակումբի կողմից հիմարություն կլինի գլխավոր մարզչի պաշտոնից Հարի Ռեդնապին հեռացնելը:
Այս պահին «ռեյնջերները» գտնվում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, ինչի պատճառով խոսվում է Ռեդնապի հնարավոր հեռացման մասին: Սակայն Ռիոն վստահ է, որ դա լուծում չէ:
-Մենք դեռ բավական խաղեր չենք անցկացրել: Իմ կարծիքով, հիմարություն կլինի սեղմել այդ խուճապի կոճակը: Հարին մարտիկ է և ես հավատում եմ, որ նա հեռու է հանձնվելուց: Նա ցանկանում է ակումբը դուրս հանել այս բարդ իրավիճակից:
Ոչ ոք չի ցանկանում տեսնել, ինչպես են հեռացնում իր մարզչին: Հաճելի չէր, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Դևիդ Մոյեսին, ես չեմ ցանկանում դա տեսնել այստեղ: Դա մեր ձեռքերում է, ֆուտբոլիստների, մարզչական շտաբի ձեռքբերում,- ասել է Ֆերդինանդը: Evening Standard