ՈւԵՖԱ-ն հնարավոր է պատժի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղի ժամանակ (1:2) Ֆերդինանդը հեգնաբար ծափահարել է մրցավար Ջյունեյտ Չակիրին:
34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոց կարող է կիրառվել այն բանից հետո, երբ ՈՒԵՖԱ-ն մրցավարական անձնակազմից այդ խաղի վերաբերյալ հաշվետվություն ստանա: Այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian պարբերականը:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք գլխավոր մրցավար Չակիրը այդ դրվագի մասին կգրի հաշվետվության մեջ, թե ոչ:
Հիշեցնենք, որ խաղից հետո Ֆերդինանդը մոտեցավ մրցավարին և ծափահարեց: Ֆուտբոլիստի դժգոհության պատճառը «մանկունյանցիների» կիսապաշտպան Նանիի կարմիր քարտն էր: