Ինչպես հայտնի է դառնում Sky Sports պարբերականից, հաջորդ շաբաթ Ռիո Ֆերդինանդը կդառնա «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստ: Նրան կհետևի «Քարդիֆ Սիթիի» պաշտպան Սթիվեն Կոլկերը:
Այս պահին 35-ամյա Ֆերդինանդը գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում, քանի որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» չցանկացավ երկարաձգել իր վետերանի պայմանագիրը: Պրեմիեր Լիգա վերադարձած ՔՊՌ-ի և Ռիոյի միջև բանակցությունները մոտ են ավարտին:
Հարի Ռեդնապը խոստանում է, որ պաշտպանության կենտրոնում Ֆերդինանդի խաղընկերը կդառնա 22-ամյա Կոլկերը: Չնայած «Էվերթոնի», «Լիվերպուլի» և «Սաութեհմպտոնի» հետաքրքրությանը, Կոլկերը պատրաստ է ընտրել հենց ՔՊՌ-ն, որի մարզիչ Հարի Ռեդնապի հետ նա աշխատել է «Տոտտենհեմում»: