«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ մասնակցել է թիմի վերջին մարզմանը:
Ռիոն շաբաթ օրը չմասնակցեց «Նորվիչի» հետ խաղին, քանի որ գրիպով հիվանդ էր: Մինչդեռ Ֆերդինանդը հասցրել է ապաքինվել և այսօր մասնակցել մարզմանը:
Մարզմանը մասնակցած խաղացողների մեջ չկար երիտասարդ Ֆիլ Ջոնսը: Ամենայն հավանականությամբ նա չի ապաքինվել կոճի վնասվածքից և չի մասնակցի երեքշաբթի կայանալիք «Ռեալի» հետ խաղին:
Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «Յունայթեդի» բաց մարզմանը մասնակցում էր Ջոննի Էվանսը, որը սակայն չէր պարապում ամբողջ թիմի հետ:
Ավելացնենք, որ «Ռեալի» հետ առաջին խաղին Էվանսը, Ֆերդինանդը և Ջոնսը դուրս եկան դաշտ «Յունայթեդի» մեկնարկային կազմում: Այդ խաղն ավարտվեց 1:1 հաշվով: