«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ցանկանում է, որ իր թիմն անընդհատ հաղթի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը, ինչպես որ դա մի քանի տարի անում էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս պահին «քաղաքայինները» վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը և վերջին տուրում «Վեստ Հեմի» հետ անգամ ոչ ոքի արդյունքը նրանց համար կապահովի չեմպիոնությունը:
-Մենք գիտենք, որ դեռ առջևում «Վեստ Հեմն» է, ուստի դեռ պետք չէ շնորհավորել: Մեր նպատակը միշտ էլ եղել է տիտղոս նվաճելը և այդպես լինելու է մյուս մրցաշրջաններում:
«Մանչեսթեր Յունայթեդը» երկար տարիներ եղել է աղյուսակի վերին հորիզոնականում, և դա պետք է լինի մեր նպատակը առաջիկա տարիների ընթացքում,- ասել է Ֆերնանդինյոն: Daily Mirror