• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդո Տորրեսը մտադիր է մնալ «Չելսիում»

Ֆերնանդո ՏորրեսՀարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ ցանկանում է մնալ «Չելսիում» և աշխատել առնվազն մինչև պայմանագրի լրանալը:

Ֆուտբոլիստը «Սթեմֆորդ Բրիջ» է տեղափոխվել 2011 թվականի հունվարին «Լիվերպուլից» 50 մլն ֆունտով: Մինչ այսօր Տորրեսը միայն հիասթափեցրել է «ազնվականների» երկրպագուներին:

-Ես դեռ շատ բան պետք է տամ այս ակումբին: Ես ունեմ երեք տարվա պայմանագիր, հետևաբար ակնկալում եմ մնալ այստեղ առնվազն երեք տարի:

Անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգայում: Հույս ունեմ, որ այս տարի էլ կհաղթենք Եվրոպա Լիգայում: Սա մեր նպատակն է, ինչպես նաև տեղը Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում: Ցանկանում ենք հաջորդ մրցաշրջանում վերադառնալ Չեմպիոնների Լիգա և շարունակել տիտղոսներ նվաճել:

Կարծում եմ, որ մենք հիանալի թիմ ունենք, երիտասարդ թիմ, որից կարելի է ինչ-որ բան կառուցել: Վստահ ենք, որ հիանալի թիմ ունենք և ցանկանում ենք դա ապացուցել բոլորին: Ես ցանկանում եմ լինել այս ամենի մի մասնիկը,- հայտնել է Տորրեսը «Բազելի» հետ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Sky Sports

Հետաքրքիր փաստեր