«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը ուսի վնասվածքից հետո աստիճանաբար վերադառնում է մարզումներին: Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի ավարտից առաջ Ջոնսը վնասեց ուսը, ինչի պատճառով վտանգի տակ դրվեց նրա մասնակցությունն աշխարհի առաջնությանը:
Անգլիացիների մարզական հավաքին մասնակելու համար Ֆիլը Ռոյ Հոջսոնի թիմի հետ մեկնել է Պորտուգալիա, սակայն մարզվել է հատուկ ծրագրով: Այժմ Ջոնսն իրեն լավ է զգում: Նա դեռ չի մարզվում ընդհանուր թիմի հետ, սակայն սկսել է աշխատել գնդակի հետ, ինչը հույս է տալիս, որ նա կարող է մեկնել Բրազիլիա:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հոջսոնը հույս ունի, որ Ջոնսը ամբողջությամբ շարք կվերադառնա, երբ թիմը մեկնի Մայամի, որտեղ կանցկացնի աշխարհի առաջնությունից առաջ իրենց վերջին մարզական հավաքը:
Նաև հայտնի է դարձել, որ «երեք առյուծների» այսօրվա մարզումը բաց են թողել Ջեյմս Միլները և Լեյթոն Բեյնսը: