«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսն արդեն տեսնում է այն ազդեցությունը, որ ակումբի վրա ունենում է նոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
Ստանձնելով «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ Մոյեսն աշխատանքներ է տարել միայն այն ամենի հետ, ինչ ստացել է իր նախորդից: Սակայն Ջոնսն արդեն տեսնում է որոշակի փոփոխություններ և կարծում է, որ դրանք դրական են:
-Մենք միասին ենք արդեն չորս-հինգ շաբաթ և հասցրել ենք մի քանի հաջող մարզում ունենալ: Մոյեսը մի քանի նորություն է մտցրել մարզումների մեջ, և ես արդեն տեսնում եմ արդյունքները:
Երբ մրցաշրջանը սկսի, մենք պատրաստ կլինենք առաջ գնալու և պայքարելու,- Ջոնսի խոսքերն է մեջբերում Goal-ը: