Իտալական «Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադեն հայտնել է, որ իրենց ակումբը հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինիի ծառայություններով:
Ինչպես հայտնի է, Բորինին այս մրցաշրջանում դաշտ դուրս չի գա: 21-ամյա իտալացին անցած շաբաթ՝ «Սուոնսիի» հետ խաղում լուրջ վնասվածք է ստացել:
Անցած ամառ Բորինին դարձավ «Լիվերպուլում» Բրենդան Ռոջերսի առաջին ձեռքբերումը: Ֆաբիոն մերսիսայդյան ակումբ տեղափոխվեց 10.5 մլն ֆունտով: Սակայն իտալացին չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները, քանի որ վնասվածքի պատճառով բաց թողեց 3 ամիս:
-Մենք հարձակվող ենք փնտրում, ով ապրում է գոլ խփելու համար: Մեզ դուր է գալիս Ֆաբիո Բորինին, սակայն դժվար է պատկերացնել, որ «Լիվերպուլը» բաց կթողնի նրան,- ասել է «Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Պրադեն: Toscana