«Չելսիի» վինգեր Մարկո Մարինն այս մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի իտալական «Ֆիորենտինայում»: Այս մասին հաղորդում է «կապույտների» պաշտոնական կայքը:
Մարինը «Չելսի» է տեղափոխվել երկու տարի առաջ Բրեմենի «Վերդերից», սակայն գերմանացին այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել «Սթեմֆորդ Բրիջում»: Նախորդ մրցաշրջանում էլ Մարկոն խաղաց «Սևիլիայում»:
Այս ամառ «Չելսի» վերադառնալուց հետո Մարինը հասկացավ, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր համար տեղ չի հատկացրել: Քննարկելով եղած տարբերակները՝ Մարինի ընտրությունը կանգնեց «Ֆիորենտինայի» վրա:
Ավելացնենք, որ Մարինը «Չելսիի» կազմում մասնակցել է 16 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանում «կապույտներն», ամենայն հավանականությամբ, մեկընդմիշտ կբաժանվեն 25-ամյա ֆուտբոլիստից: