«Բայերի» սպորտային տնօրեն Ռուդի Ֆյոլերը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կքննարկի Անդրե Շյուրլեի տեղափոխությունը «Չելսի»:
Մամուլում տեղ գտած տարբեր լուրերի համաձայն, միակ խոչընդոտն այս տրանսֆերն իրականացնելու համար հանդիսանում է Քևին Դե Բրյունեն, ով չի ցանկանում վարձավճարով հանդես գալ «Բայերում»:
Այս և այլ նրբություններ, եթե դրանք կան, կքննարկեն Ֆյոլերը և Մոուրինյոն չորեքշաբթի երեկոյան` Միխայել Բալաքի հրաժեշտի խաղից հետո: Ֆյոլերը պետք է գլխավորի «Բայերը», իսկ Մոուրինյոն` Աշխարհի հավաքականը: Շյուրլեն ևս կմասնակցի այս խաղին:
-Հիմնականում շեշտը դրվելու է Միխայելի վրա, և դա ճիշտ է: Բայց մենք նաև փորձում ենք լուծումներ գտնել Անդրեի հետ կապված, և մեր խոսակցությունը Մոուրինյոի հետ խաղից հետո անխուսափելի է,- հայտնել է Ֆյոլերը Daily Star-ի հետ հարցազրույցում: