«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կույրաղիքի հեռացման վիրահատությունից հետո վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին:
22 ամյա Ֆոդենը այս մրցաշրջանում «Սիթիի» լավագույն խաղացողներից մեկն է՝ 36 խաղում 13 գոլով և 6 գոլային փոխանցումով։
Վերջերս միջազգային ընդմիջման ժամանակ, Անգլիայի՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուկրաինայի դեմ խաղից առաջ, Ֆիլը վիրահատվեց:
Բարեբախտաբար Խոսեպ Գվարդիոլայի համար, նրա թիմը չզգաց Ֆոդենի կորուստը՝ հաղթելով ապրիլին կայացած բոլոր չորս հանդիպումներում 14-3 ընդհանուր հաշվով:
«Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆոդենը վերսկսել է լիարժեք մարզումները։ Այսպիսով, Չորեքշաբթի երեկոյան Ֆիլը հնարավորություն ունի խաղալու Ալիանց Արենայում: