«Նոթինգհեմ Ֆորեսթը» 18 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկ է արել «Պալմեյրասի» կիսապաշտպան Դանիլոյի համար:
Անցած ամառ 23 նորեկների հետ պայմանագիր կնքելով՝ «Ֆորեսթը» հունվարին շարունակում է ակտիվ լինել տրանսֆերային շուկայում:
Արդեն ապահովելով հարձակվողական ոճի կիսապաշտպան Գուստավո Սկարպային, ով «Սիթի Գրաունդ» էր եկել «Պալմեյրասից» ազատ գործակալի կարգավիճակով, «անտառապահները» այժմ պայքարում են 21 ամյա Դանիլոյի համար:
Դանիլոն, ումով նախկինում հետաքրքրված էր «Արսենալը», համարվում է Բրազիլիայի ամենախոստումնալից երիտասարդ կիսապաշտպաններից մեկը, և ոչ միայն «Ֆորեսթն» է ցանկանում ձեռք բերել նրան։
The Telegraph-ը նշում է, որ «Ֆորեսթի» 18 մլն ֆունտ առաջարկը ներառում է նաև մի շարք բոնուսներ, որոնք կարող են մեծացնել գործարքի արժեքը:
Հավելենք, որ իր տարիքում Դանիլոն արդեն երկու անգամ հաղթել է Copa Libertadores-ը, իսկ 2022 թվականի ընթացքում անցկացրել է ավելի քան 50 հանդիպում։