«Ֆուլհեմը» համաձայնություն է ձեռք բերել «Սաութհեմպտոնի» հետ՝ կիսապաշտպան Մոհամեդ Սալիսուի տրանսֆերային արժեքի վերաբերյալ։ Այն գնահատվում է 15 մլն ֆունտ:
Իրենց գլխավոր մարզչի՝ Մարկ Սիլվայի, և լավագույն ռմբարկու Ալեքսանդր Միտրովիչի կորցնելու վտանգը ստիպել է «Ֆուլհեմին» ավելի ակտիվ լինել տրանսֆերային շուկայում։
«Ֆուլհեմն» արդեն վերադարձրել է եզրային հարձակվող Վիլիանին, համաձայնել է «Այաքսի» պաշտպան Կալվին Բասսիին ձեռք բերել 18 միլիոն ֆունտով և այժմ համաձայնության է եկել «Սաութհեմպտոնի» հետ Սալիսուի վերաբերյալ, հայտնում է talkSPORT-ը:
2020 թվականին «Ռեալ Վալյադոլիդից» տեղափոխվելուց հետո Սալիսուն 80 հանդիպում է անցկացրել «Սաութհեմպտոնի» կազմում: Նախորդ մրցաշրջանում 24 ամյա գանացին անցկացրել է 28 հանդիպում, սակայն չի կարողացել կանխել «սրբերի» անկումը Պրեմիեր լիգայից: