Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ֆուլհեմը» պատրաստվում է ձեռք բերել «Օլիմպիակոսի» և Հունաստանի ազգային հավաքականի պաշտպան Վասիլիս Տորոսիդիսին:
27-ամյա Տորոսիդիսը հանդես է գալիս հունական ակումբում 2007 թվականից, սակայն որոշ ժամանակ առաջ հրաժարվեց կնքել նոր պայմանագիր: Ենթադրվում է, որ նա մտածում է այլ ակումբ տեղափոխվելու մասին հենց այս պատուհանի ժամանակ:
Հույն պաշտպանի տրանսֆերը կարող է կազմել մոտ 500 հազար ֆունտ: Անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ արտասահմանում հանդես գալուն:
-Չեմ պատրաստվում նոր պայմանագիր կնքել: Ցանկանում եմ մեկնել արտասահման,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Գեորգիոս Կարագունիսը, ում հետ Տորոսիդիսը խաղում է ազգային հավաքականում, նույնպես հանդես է գալիս «Ֆուլհեմում», սակայն նրա պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: