«Ֆուլհեմը» մոտ է «Ռոմայի» վինգեր Ջասթին Կլյուվերտին ձեռք բերելուն:
Այս ամառ Կլյուվերտի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա եվրոպական տարբեր ակումբներից, այդ թվում՝ «Մարսելից» և «Նիցցայից»:
Այնուամենայնիվ, Ջասթինը երազում է խաղալ Պրեմիեր լիգայում և արդեն հայտնել է «Ֆուլհեմին» Մարկ Սիլվայի թիմին միանալու իր ցանկության մասին, հայտնում է Evening Standard-ը։
Միաժամանակ, երկու ակումբները դեռ պետք է համաձայնության գան գործարքի կառուցվածքի շուրջ։ «Սպիտակները» առաջարկում են, որ 23-ամյա հոլանդացին վարձավճարով հանդես գա մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո 10մլն․ ֆունտով տեղափոխվի «Ֆուլհեմ»։