«Ֆուլհեմը» 4 մլն ֆունտ է սահմանել պահեստային դարպասապահ Դեյվիդ Սթոքդեյլի համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը 27-ամյա Սթոքդեյլը վարձակալությամբ խաղացել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Հալլ Սիթիում»: Պարբերականի փոխանցմամբ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Վեստ Հեմը»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մամուլում լուրեր հայտնվեցին, որ «Ֆուլհեմը» փորձելու է ձեռք բերել «Ռոմայի» դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգին: Գործարքի կայանալու դեպքում ակումբին անհրաժեշտ չի լինի Սթոքդեյլի ծառայությունները: