Ֆուտբոլի պատմության մեջ դեպք է գրանցվել, երբ երեխան ծնվել է մարզադաշտում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ:
1960-ական թվականներին անգլիական թերթերից մեկը գրեց. «Ֆուտբոլի ամենաերիտասարդ երկրպագուն ապրում է այստեղ»:
Եվ դա իրականություն էր. Իբո Էդդի Հարտֆորդը ծնվել է «Ստոկ Սիթի» – «Արսենալ» խաղի ժամանակ: Խաղից անմիջապես հետո նորածինը նվեր ստացավ խաղին մասնակից բոլոր ֆուտբոլիստների և մրցավարների ստորագրություններով գնդակ և 50 հզր ֆունտ: