«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է իր կիսապաշտպան Ֆրեդի տեղափոխությունը թուրքական «Ֆեներբախչե»։
Ֆրեդը խաղում էր «Յունայթեդում»՝ 2018 թվականի ամռանը «Շախտյորից» 47 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Այդ հինգ մրցաշրջանների ընթացքում բրազիլացին անցկացրել է 213 հանդիպում և խփել 14 գոլ «կարմիր սատանաների» կազմում:
Անցած մրցաշրջանում Ֆրեդը 56 հանդիպում անցկացրեց՝ օգնելով թիմին նվաճել Լիգայի գավաթը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր, սակայն «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հասկացրել է 30 ամյա կիսապաշտպանին, որ նա չի մտնում իր ապագայի պլանների մեջ։
Ֆրեդի տեղափոխությունը «Ֆեներբախչե» գնահատվում է 13 միլիոն ֆունտ ստերլինգ: Ստամբուլում բրազիլացին չորս տարվա պայմանագիր է ստացել հինգերորդով երկարաձգելու հնարավորությամբ։