«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը լուծել է իր առողջական խնդիրները և պատրաստ է մասնակցել «Սանդերլենդի» դեմ խաղին:
«Ազնվականների» վետերանը «Շախտյորի» դեմ խաղում վնասել էր ազդրի մկանը: Սակայն այժմը Ֆրենկը ապաքինվել է և մասնակցում է մարզումներին:
-Ֆրենկ Լեմպարդը այսօր մարզվել է: Նա կկարողանա մասնակցել «Սանդերլենդի» դեմ խաղին, իսկ հետո մեզ հետ կմեկնի Ճապոնիա,- հայտնել է «կապույտների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: Goal