• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդը տրամադրված է հասնել Եվրոպա Լիգայի եզրափակիչ

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ իր թիմը մտադրվել է դուրս գալ Եվրոպա Լիգայի եզրափակիչ:

Երեկ երեկոյան Մոսկվայում «ազնվականները» 3:2 հաշվով պարտվեցին «Ռուբինին», սակայն երկու խաղերի արդյունքում հաղթելով 5:4 հաշվով՝ անցան կիսաեզրափակիչ:

Բացի այդ «Չելսին» շարունակում է դժվարին պայքար մղել Պրեմիեր Լիգայում, իսկ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում արդեն այս կիրակի օրը խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Միևնույն ժամանակ դրանք չենք խանգարում «ազնվականներին»՝ պայքարելու Եվրոպա Լիգայում հաղթելու համար:

-Ժամանակի ընթացքում մարդիկ ավելի քիչ նշանակություն են տալիս Եվրոպա Լիգային: Սակայն երբ մենք դաշտ ենք դուրս գալիս, վերաբերվում ենք մեր գործին մեծ պրոֆեսիոնալիզմով: Ինչքան մոտենում ենք եզրափակիչ փուլին, այնքան այն ավելի յուրահատուկ է դառնում մեզ համար:

Այս պահին յուրաքանչյուր խաղ դժվար է մեզ համար, սակայն մենք մեծ թիմ ունենք: Ծանր է մի քանի օրը մեկ խաղալը, սակայն մենք արդեն հասել ենք կիսաեզրափակիչ և այժմ տրամադրվել ենք՝ դուրս գալու եզրափակիչ,- հայտնել է Լեմպարդը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր