Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ շատ երջանիկ է հայտնվել այն ֆուտբոլիստների թվում, ովքեր 100 և ավելի խաղեր են անցկացրել հավաքականի կազմում:
35-ամյա Լեմպարդն իր 100-րդ հանդիպումը հավաքականի կազմում անցկացրեց երեկ 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի Ուկրաինայի դեմ խաղում: Հատկանշական է, որ «Չելսիի» կիսապաշտպանը դարձել է 8-րդ ֆուտբոլիստն, ով նման ձեռքբերման է հասել:
Բացի այն, որ երեկվա խաղը մեծ նշանակություն ուներ Լեմպարդի համար, նա բավական լավ դրսևորեց իրեն Կիևում, որտեղ «երեք առյուծներն» իրենց համար ձեռնտու ոչ ոքի գրանցեցին: Խաղից հետո Լեմպարդն ամեն առումով շատ երջանիկ էր:
-Սա յուրահատուկ երեկո էր ինձ համար: Խաղը բարդ դասավորվեց, այդ պատճառով էլ ես փորձում էի խաղի վրա կենտրոնանալ: Սակայն երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ 100-րդ խաղը` երկար ճանապարհ է, այդ պատճառով էլ ես ուրախ եմ այն բանի համար, ինչին հասել եմ,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: