Նորություններ

Սուլշեր․ «Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Պոգբայի հետ»

24.01.2021, 13:07

Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչը արտահայտվել է իր և Պոլ Պոգբայի փոխհարաբերությունների մասին։

«Իմ գործը նրա հետ անկեղծ ու անմիջական լինելն է։ Պոլը շատ լավ տղա է և անմիջապես ըմբռնում է, երբ մենք շփվում ենք։ Մարդիկ հաճախ չեն նկատում, թե ինչքան ավանդ է ունենում նա, երբ նույնիսկ չի խաղում։ Պոլը, պահեր են լինում, երբ հանդես է գալիս որպես թարգմանիչ իմ և մի քանի ֆուտբոլիստների միջև»,- ասել է Սուլշերը։

 

Այս մրցաշրջանում պոլ Պոգբան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 16 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

03.02.2021, 01:00

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

Մարկուս Ռեշֆորդը գոլերի քանակով Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցավ լեգենդար Էրիկ Կոնտանային։ Երիտասարդ անգլիացին Սաութհեմթոնի դեմ խաղում հեղինակեց իր 83-րդ գոլը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում։

կարդալ...

Դժբախտ Բրայթոնը

26.09.2020, 21:53

Դժբախտ Բրայթոնը

Բրայթոնին ուղղակի հետապնդում է անհաջողությունը։  Այսօրվա Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում (2-3) Բրայթոնի ֆուտբոլիստները ոչ  միայն ունեին բացահայտ առավելություն․ (18-7 հարվածներ դեպի դարպասը, հարվածներ դարպասին 5-3, xG- երով  2,98-1,58 ի հօգուտ Բրայթոնի), այլ նաև 5 անգամ նրանց հարվածներիվ հետո գնդակը ետ է մղվել դարպասաձողերից։

կարդալ...