mnatany.am

Նորություններ

Ագգերը և Հենդերսոնը պատրաստ են մասնակցել «Տոտտենհեմի» դեմ խաղին

14.12.2013, 11:56

Դանիել Ագգերը«Տոտտենհեմի» դեմ խաղի համար «Լիվերպուլի» հետ Լոնդոն են մեկնել պաշտպան Դանիել Ագգերը և կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը:

 

Նախորդ շաբաթ՝ «Վեստ Հեմի» դեմ խաղում, Հենդերսոնը կոճի շրջանում վնասվածք ստացավ: Ի ուրախություն «կարմիրների» մարզչական շտաբին, Հենդերսոնն արդեն սկսել է մարզումները:

 

Ջորդանի վերադարձը շատ կարևոր է Բրենդան Ռոջերսի համար, քանի որ առաջիկա ամսվա ընթացքում նա չի կարողանա օգտվել թիմի ավագ Սթիվեն Ջերարդի ծառայություններից:

 

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, շարք է վերադարձնել նաև Դանիել Ագգերը, ով բաց էր թողել «Վեստ Հեմի» դեմ խաղը: Սպասվում է, որ դանիացի պաշտպանը կլինի «Լիվերպուլի» մեկնարկային կազմում:

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

15.08.2021, 21:22

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...

Իդեալական փոթորիկ «Մերսի» գետի ափին

11.02.2021, 21:50

Իդեալական փոթորիկ «Մերսի» գետի ափին

Մերսիսադյան ակումբի այն խնդիրների մասին, որոնց ակունքը 2019/2020 մրցաշրջանն է։  

կարդալ...