«Տոտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը հրապարակավ ներողություն է խնդրել երեկվա խաղում իր ստացած կարմիր քարտի համար:
-Ես հասկանում եմ, որ իմ հեռացումը փոխեց խաղի ընթացքը և ես ամբողջ սրտով ներողություն եմ խնդրում թիմակիցներիցս, մարզիչից և «Տոտենհեմի» բոլոր երկրպագուներից:
Ուզում եմ նաև ասել, որ իմ այդ քայլը միտումնավոր չէր: Ես պարզապես ցանկանում էի գնդակին հարվածել,- ասել է Ադեբայրոը: The Sun