mnatany.am

Նորություններ

«Ազարը երազում է խաղալ «Ռեալում»: Բենտեկ

23.12.2012, 16:02

Էդեն Ազար և Կրիստիան Բենտեկ«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկը գովեստի խոսքեր է ասել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հասցեին:

 

-Ինձ չի զարմացնում Ազարի խաղը «Չելսիում», նա ավելիին է ընդունակ: Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում»: Ես չեմ տեսնում այն պատճառը, որը նրան կխանգառի իրականացնել այդ իրազանքը: «Չելսին» նրա համար բավական բարձր գումար է վճարել և Ազարը պետք է ապացուցի, որ արժանի է,- ասել է Բենտեկը: Goal.com

 

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 16 խաղի: Ընդհանուր առմամբ դաշտում է եղել 1321 րոպե: Այդ խաղերում բելգիացին խփել է 3 գնդակ և կատարել է 6 գոլային փոխանցում:

 

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Աստոն Վիլլա» խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

04.10.2021, 09:42

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը 7-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Fantasy Premier league խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

28.09.2021, 11:04

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

Անգլիայի Պրեմիեր Լիգան մեզ պարգևեց հերթական մարզչական շոուն։

կարդալ...