«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է, որ իրեն չեն հետաքրքրում ՊՍԺ տեղափոխվելու մասին խոսակցությունները:
23-ամյա բելգիացին ընթացիկ մրցաշրջանում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում՝ միայն Պրեմիեր Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ: Վերջին շրջանում շատ է խոսվում, որ ամռանն Ազարը կդառնա «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Ֆրանսիական ակումբի պաշտպան Տիագո Սիլվան օրեր առաջ հայտնեց, որ ուրախ կլինի, եթե Ազարը տեղափոխվի Փարիզ:
-Հաճելի է իմանալ, որ ՊՍԺ-ն հետաքրքրվում է քեզնով: Սակայն դա ինձ չի անհանգստացնում: Ես երբեք չեմ մտածել «Չելսիից» հեռանալու մասին: Ես լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ոչ ոք չի կարող փոխել իմ տրամադրվածությունը: Իմ նպատակն է, «Չելսիում» դառնալ լավագույն ֆուտբոլիստը,- Ազարի խոսքերն է մեջբերում L’Equipe-ն: