• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Գոհ եմ մեր խաղից, բայց ոչ արդյունքից»

Ալան ՊարդյուԵվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո (3:1) «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր թիմը դեռ հնարավորություն ունի՝ դուրս գալու առաջնության հաջորդ փուլ:

«Նյուքասլը» բավականին լավ անցկացրեց առաջին խաղակեսը և բացեց հաշիվը, սակայն արդյունքում պարտված հեռացավ Լիսաբոնից: Այնուամենայնիվ, Պարդյուն հավանել է իր սաների խաղը և չի պատրաստվում հանձնվել:

-«Բենֆիկան ավելի լավ էր հանդես գալիս այսօր, կասկած չկա:

Գոհ եմ մեր խաղից, բայց ոչ արդյունքից: Հավանաբար, դա լավագույնն է ընդգծում իմ զգացմունքները:

Իհարկե, կիսաեզրափակիչ դուրս գալը հնարավոր է, հատկապես եթե «Բենֆիկայի» վրա ճնշում գործադրենք: Պետք է մենք առաջինը գոլ խփենք և կարողանանք խնդիրներ առաջացնել նրանց համար: Մենք այսօր դա ապացուցեցինք,- հայտնել է Պարդյուն: Sky Sports