«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ «կաչաղակների» ներկայիս ճգնաժամային վիճակն իր կարիերայի ամենածանր շրջանն է:
«Հալլ Սիթիի» կիսապաշտպան Դևիդ Մեյլերին գլխով հարվածելու համար ստացած Պարդյուի 7-խաղյա որակազրկումը բերեց թիմում խաղային ճգնաժամի:
Պրեմիեր Լիգայի վերջին 5 խաղերից 4-ում Պարդյուի սաները պարտություն են կրել՝ խփելով ընդամենը մեկ գոլ: Ֆրանսիացի մասնագետը դժվարանում է բացատրել այդ անհաջողությունները:
-Ես դրանից հաճույք չեմ ստանում: Ոչ աշխատանքում, ոչ կյանքում դու չես ցանկանում, որ քեզ քննադատեն: Սա իմ մարզչական կարիերայի ամենածանր շրջանն է: Մենք պետք է Յոհանին (Կաբայե) փոխարինող գտնենք: Վերջին երկու-երեք տարվա ընթացքում մենք իսկապես որակյալ ֆուտբոլ ենք ցուցադրել:
Հիշեք դեկտեմբերին «Յունայթեդի» դեմ խաղը: Մենք բարձր մակարդակի վրա էինք և պետք է վերադառնանք դրան,- Պարդյուի խոսքերն է մեջբերում BBC-ն: