Առաջին խաղակեսում «Կրիսթալ Փելեսին» 0-2 հաշվով պարտվելուց հետո, ընդմիջումից հետո «Սիթին» ստիպված եղավ հավաքվել: Հոլլանդն էլ դարձավ այն ֆուտբոլիստը, ով կարողացավ գլխիվայր շրջել Վիեյրայի պլանները։
Արդյունքում «Սիթին» հաղթեց 4:2 հաշվով, իսկ Հոլանդը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Եզրափակիչ սուլիչից հետո Գվարդիոլան հայտաղրարեց, որ սա կատարյալ հանդիպում էր նորվեգացի հարձակվողի համար:
«Միանշանակ, այսպիսի հանդիպումների համար ենք մենք նրան հրավիրել: Մենք նրա համար ոչ մի առանձնահատուկ բան չենք արել նախկինի համեմատ: Նրա համար կարևոր է գոլեր խփելը և նա ունի այդ գոլային հոտառությունը: Երրորդ գոլի ժամանակ նա ցույց տվեց իր ուժը, իսկ հետո ուղղակի գրավեց դարպասը»:
«Տարածությունը, որը ստանում է հարձակվողը, կախված է պաշտպանների տեղաշարժից: Նրանք պետք է համբերատար լինեն և ավելի շատ արագացումներ կատարեն: » – ասել է Գվարդիոլան BBC-ին: