Մայիսի 17-ին «Հալլ Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղը Լուկաշ Ֆաբիանսկիի համար կդառնա «Արսենալի» կազմում անցկացրած վերջին հանդիպումը:
Ինչպես հայտնի է, այս ամռանը լեհ դարպասապահն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք կբերի: Daily Mirror-ի հաղորդմամբ, Ֆաբիանսկին մերժել է «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը:
«Ուիգանի» դեմ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում Ֆաբիանսկին դարձավ գլխավոր հերոսներից մեկը՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հետ մղելով երկու գնդակ: Սպասվում է, որ նա «զինագործների» դարպասը կպաշտպանի նաև եզրափակչում:
-Ես չգիտեմ՝ կպահպանե՞մ տեղս եզրափակչում, թե ոչ: Դա կորոշի մարզիչը, սակայն հուսով եմ, որ իմ խաղով արժանի եմ դրան,- «Ուիգանի» դեմ տարած հաղթանակից հետո ասել է Ֆաբիանսկին: